Սիրիայի տարածքում կռվող հերթական ադրբեջանցի զինյալ է սպանվել, հաղորդում է ԱՊԱ լրատվական գործակալությունը։

«Յահյա Ազերի» մականունով զինյալը սպանվել է Հալեպում ընթացող մարտերում նախագահ Բաշար Ասադի կողակիցների կողմից։ Սպանվածի իրական անունն ու այլ տվյալներ հայտնի չեն։ Տեղեկացվում է միայն, որ նա Սումգայիթի բնակիչ է եղել։ Չի հստակեցվում, թե երբ է սպանվել զինյալը։

Հիշեցնենք, որ Սիրիայում իրավիճակի լարվելուց հետո Ադրբեջանի քաղաքացիները իսլամիստական խմբավորումների շարքերում բավականին ակտիվ մասնակցություն են ցուցաբերում: