Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այսօր սահմանին տեղի ունեցած հերաթական միջադեպին, որի հետևանքով մարտական հենակետում հակառակորդի գնդակից զինծառայող է վիրավորվել։

«Պաշտպանության բանակում հակառակորդի կրակոցից մեկ զինծառայող է վիրավորվել. գնդակը դիպել է պատին, այնուհետև անդրադաձ կատարելով կպել զինվորի ձեռքին, թեթև վիրավորվածություն»,-ասաց նա։

Սահմանի լարվածության մասին հարցին նախարարը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ պետք է մենք հասկանանք, որ այս իրավիճակը պարբերաբար կրկնվում է, այսինքն՝ լարվածություն միշտ էլ կա, քանի մենք խնդիր ունենք հակառակորդի հետ, նրա հետ անմիջական շփման մեջ գտնվելով, պարբերաբար լարված իրավիճակ լինում է»։

Ինքնաթիռի վայրէջքի մասին խոսելով նախարարը ասաց,- «Խուճապը մեծ չէր, տեխնիկական փոքր խնդիր է եղել, և ինքնաթիռը հետ վերադարձվեց: Կես ժամ գրեթե մենք օդում էինք, հետ վերադարձվեց, և իհարկե, հետո մենք ժողովրդի հետ միասին եկանք Հայաստան»:

 Հիշեցնենք, որ Մոսկվայում հարկադիր վայրէջք է կատարել Երևան մեկնող ինքնաթիռը, որի ուղևորների թվում եղել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: