Առաջիկայում ՌԴ-ն Ադրբեջանին ուղարկելու է վերջինիս պատվիրած ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետերի հերթական խմբաքանակը։ Այս մասին հաղորդել է ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդ» ընկերության ներկայացուցիչը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած KADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ։

Ըստ աղբյուրի՝ խմբաքանակը ներառում է 6 միավոր նման հրանետ։ Ընդ որում, պատվիրած ՏՕՍ-1Ա «Սոլնցեգորսկ» նախատեսված է ադրբեջանական զինուժին տրամադրելուց առաջ ռուսաստանյան կողմի մասնագետների նախաձեռնությամբ փորձարկել Ադրբեջանի տարածքի զորավարժարաններից մեկում։

«Ուրալվագոնզավոդի» ներկայացուցիչը տեղեկացրել է՝ Ադրբեջանի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ ադրբեջանական կողմը պետք է ստանա ընդհանուր առմամբ 18 միավոր «Տոս-1Ա» Սոլնցեգորսկ, 2013-ին Ադրբեջանին արդեն տրամադրել են 6 միավորից բաղկացած առաջին խմբաքանակը։

Նշենք նաև, որ ՏՕՍ-1Ա-ն շահագործում են ՌԴ-ն, Ղազախստանն ու Ադրբեջանը։