Հայաստանում մայիսի 27-ին ամենուր գիշերվա առաջին ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ:
Քամին հարավարեւելյան է՝ 5-10 մ/վրկ.՝ ամպրոպի ժամանակ մինչեւ 20-25 մ/վրկ. ուժգնացումներով: Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին 2-3 աստիճանով կբարձրանա:
«Հայպետհիդրոմետի» տվյալով՝ Երեւանում գիշերվա առաջին ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ՝ քամու մինչեւ 15-20 մ/վրկ. ուժգնացումներով ուղեկցվող: Գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +24+26:


