Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Footboom.com կայքին տված հարցազրույցում մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ հանդիպման արդյունքը (0:3):
- Առաջին կեսում այնքան էլ լավ չխաղացինք: Երկրորդ կեսում պահեր ունեցանք, սակայն չկարողացանք իրացնել դրանք: Կարծում եմ` մեզ համար սա լավ դաս կլինի, ու մենք հետևություններ կանենք:
- Մրցակիցը թույլ չէր տալի՞ս ձեզ այսօր ազատ գործել:
- Ավելի շուտ, «Շախտյորի» մոտ խաղը չէր ստացվում: Երկրորդ կեսում առավելություն ունեինք, շատ ավելի լավ էինք խաղում, քան նրանք: Այնպես, որ հարցը մեր մեջ էր:
- Նորից գոլ բաց թողեցիք ստամդարտի խաղարկումից հետո: Աշխատե՞լ էիք այդ ուղղությամբ մարզումների ժամանակ:
- Աշխատել էինք: Սակայն ի՞նչ կարող ես անել, երբ մեր թիմում մրցակցի պես բարձրահասակ ֆուտբոլիստներ չկան: Կփորձենք հետևություններ անել ու ապագայում լուծել այս խնդիրները, որպեսզի այսպիսի իրավիճակներ չլինեն:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					