ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով ի դեպ, այսօր հիմնական հարցեր ուղղողն է, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին հարցրեց, թե ինչ գնահատական է տալիս մարզպետը Գորիսում «անպատժելիության մթնոլորտի» արդյունքում տեղի ունեցած վերջին միջադեպին։ «Ձեր մարզում անպատժելի մարդիկ կա՞ն»,-ասաց նա։ Գրում է Tert.am-ը:

«Իհարկե, ծեծկռտուք է եղել և դանակահարություն, այսինքն՝ քրեական էլեմենտներ կան, բնականաբար, դա ողջունելի չէ և չի ողջունվում ոչ մի կերպ։ Վերջին տարում Գորիսի հայտնի դեպքերից հետո որոշակի լարվածության և ուշադրության կենտրոնում էր քաղաքը... Մի քիչ ավելի գերուշադիր եք այդ ռեգիոնի նկատմամբ, բոլոր դեպքերում այն երևույթները, որոնք որ քրեական էլեմենտներ են պարունակում իրենց մեջ, անթույլատրելի են, դա լինի իմ պարագայում, իմ եղբոր պարագայում, թե իմ հորեղբոր տղայի»,-նշեց նա: 

Հիշեցնենք, որ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին իր ընկերների հետ հարբած վիճակում մտել է Գորիսում Կուլակ անունով մարդու տուն և դաժան ծեծի ենթարկել նրա որդիներին՝ Արթուրին և Գոռին: Վահե Հակոբյանը հավելեց, որ իրավական գնահատական կլինի անպայման:

Մանրամասները սկզբնաղբյուրի կայքում: