«Առավոտ»-ի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Մի բան պարզ է՝ վերացական, «օդի մեջ» խոսակցությունները՝ «քաղաքական գնահատական տանք Տիգրան Սարգսյանի կառավարության աշխատանքին», բացարձակապես անօգուտ են և շատ արագ կարող են վերածվել «ներկաների» և «նախկինների» ավանդական սնամեջ լեզվակռվի, որի նմուշները բազմաթիվ էին 1998 թվականին և երբեմն հանդիպել են նաև հետագայում:
Վերջին նման բանավեճը անցած տարվա վերջին հրահրել է ինքը՝ Տիգրան Սարգսյանը, խոսելով 2000-ականների սկզբի «շինարարական փուչիկի» մասին: Եթե նախկին վարչապետը երկրորդ նախագահին իր այդ դատողություններով (ճիշտ թե սխալ՝ կարևոր չէ) «չջղայնացներ», ապա գուցե «ոչ իշխանական» քարոզչությունն իր դեմ այդ աստիճանի չէր սաստկանա, և քառյակն էլ այդքան ակտիվ չէր պայքարի վարչապետի հրաժարականի համար»,–գրում է թերթի խմբագիրը։
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: