Ջերմուկում՝ Կարեն Ասրյանի անվան շախմատի դպրոցում այսօր կմեկնարկի Հայաստանի 2014թ.-ի տարածաշրջանային առաջնության եզրափակիչ մրցաշարը: 1-3-րդ տեղերը գրաված շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի առաջին խմբի մրցաշարին: Այս մրցաշարի ավարտից անմիջապես հետո՝ հունիսի 8-ին կկայանա Հայաստանի արագ շախմատի 2014թ.ի տարածաշրջանային առաջնության եզրափակիչ մրցաշարը: Այս մասին հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։