Երեկ Մոնտե-Կառլոյում կայացավ World Music Awards 2014 մրցանակաբաշխությունը, որին ներկա էին շատ հայտնիներ, ինչպիսիք են Պամելա Անդերսոնը, Շանել Իմանը, Բրիթնի Սփիրսը, Մայլի Սայրուսը եւ այլք: Հատուկ մրցանակների են արժանացել Մրայա Քերին , Ռիկի Մարտինը, Շիրլի Բեսսին եւ Լաուրա Պաուզինին:
Իր տեսքով աչքի է ընկել հատկապես Մայլի Սայրուսը, ով WMA-ի համար ընտրել էր չափից ավելի համեստ զգեստ՝ հակառակ իր՝ վերջին շրջանում նկատվող համարձակ հանդերձանքներին:

Ի դեպ բոլորի մեջ Մայլին միակն էր, ով նոմինացված էր 14 անվանակարգերում, իսկ մեր հայրենակցուհի Սիրուշոն, ով ներկայացված էր Եվրոպայից, երեք անվանակարգում՝ լավագույն երգչուհի, լավագույն երգ (PreGomesh) եւ լավագույն հոլովակ (PreGomesh), որեւէ մրցանակ չստացավ,ավելին՝ նա մրցանակաբաշխությանը ներկա չէր:
Սակայն օրեր առաջ Սիրուշոն այս մրցույթի մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր՝
«Մի օր շնորհավորական նամակ ստացանք մեր արտասահամանյան գործընկերներից մեկից՝ World Music Awards-ի պաշտոնական կայքի հղումով: Չեմ կարող նկարագրել, թե ինչ կատարվեց ինձ հետ: Սա ավելին էր, քան անձնական նվաճում, սա նշանակում էր, որ կարողացել ենք կոտրել մի հսկայական պատ, որը միշտ եղել է մեր և նմանատիպ համաշխարհային միջոցառումների միջև: Ինձ համար կարևոր է նաև այն, որ նոմինացվել եմ հայալեզու երգով Այս մեծամաշտաբ միջոցառմանը մրցանակ ստանալու ակնկալիք իհարկե չեմ կարող ունենալ: Նոմինացված լինելն ինձ համար արդեն ամենաանսպասելի և հաճելի հաղթանակն էր: Ավելի մեծ հաղթանակ էր այն աջակցությունը, որը տեսա իմ հայրենակիցների կողմից. այդ համախմբվածությունը մեր ազգային առանձնահատկություններից իմ ամենասիրելին է: Շնորհակալ եմ այդքան տարածելու և քվեարկելու համար: Հուսով եմ, որ մեր ակտիվությունը կստիպի այս համաշխարհային միջոցառմանը և նմանատիպ միջոցառումներին մեր երկրի հանդեպ ավելի ուշադիր լինել, ընդունել մեր մրցունակությունը և ավելի հաճախ ներգրավել հայ արտիստներին: Իսկ ես կփորձեմ ավելի շատ աշխատել, որպեսզի նորից ընդգրկվեմ նոմինանտների շարքում և ավելի կայուն դիրք ունենամ»: