«Մեր տոնացույցում երկու խորհրդանշական ամիս կա՝ մայիսը, որը մեր հաղթանակների ամիսն է եւ դեկտեմբերը՝ մեր ազատության ու անկախության ամիսը»- այսօր՝ Սարդարապատի հերոսամարտի եւ Առաջին Հանրապետության տոնին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում  ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Ըստ Օհանյանի այս հաղթանակը ոչ միայն հիշողություն պիտի լինի, այլեւ մեզ պարտավորեցնող մի փաստ:

Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած դիվերսիոն գործողությանը պաշտպանության նախարարը  հավաստիցարեց, որ հայկական կողմը համարժեք պատասխան է տվել:

«Այսպիսի ժամանակահատվածում հակառակորդը խախտում է հրադադարի ռեժիմը, այսօր Ադրբեջանում էլ է տոն, եւ սրա հետ է կապված այս դիվերսիան։ Ես խոսել եմ ԼՂՀ պաշտպանության նախարարի հետ, ինքն էլ է ասել, որ հրադադարի ռեժիմը խախտել է ադրբեջանական կողմը։ Ցավոք, մենք էլ ենք ունեցել մեկ զոհ եւ վիրավորներ։ Վիրավորների վիճակը բավարար է»- նշումը Սեյրան Օհանյանը փաստելով, որ շփման գծում վերջերս լարվածությունն աճել է ինչն ըստ նախարարի պայմանավորված է ադրբեջանական կողմի հրադադարի պահպանման կարեւորությունը չհասկանալու հետ: