ԱՄՆ-ն Սիրիա զորքեր չի մտնցնի, սակայն նպատակադրված է մեծացնել աջակցությունը ընդդիմությանը: Այսօր հայտարարել է Բարաք Օբաման: ԱՄՆ նախագահը մտադիր է աշխատել Կոնգրեսի հետ, որպեսզի օգնի սիրիական ընդդիմությանը, որ նրա խոսքերով «ահաբեկիչների և նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարի լավագույն այլընտրանքն է»: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը սկիզբ է առել 2011թ.-ին: ԱՄՆ-ն և ԵՄ-ի երկրները ակնհայտ կերպով աջակցում են ընդդիմությանը, մինչդեռ Ռուսաստանը հանդես է գալիս նախագահ Ասադի կողմից: Սիրիայում նախագահական ընտրություններ կլինեն հունիսի 3-ին, սպասվում է, որ Ասադը կպահպանի իր պաշտոնը: