«Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարծում է, որ դարպասապահ Իկեր Կասիլիասը կմնա «Արքայական ակումբում»:

«Մենք այդ մասին խոսել ենք ողջ մրցաշրջանի ընթացքում: Եթե որևէ արտառոց բան տեղի չունենա` Կասիլիասը կմնա «Ռեալ»-ում  մինչև գործող պայմանագրի ժամկետի ավարտը: Կյանքում ոչինչ չի կարելի երաշխավորել, բայց այժմ ոչ մի տեղեկություն չկա, թե Իկերը կլքի «Ռեալ»-ը, գրումէ sport.am-ը:

«Կարծում եմ Կասիլիասն ու Լոպեսը հիանալի մրցաշրջան անցկացրեցին և դարպասապահների խնդրով պետք է զբաղվի Կարլո Անչելոտտին: Ես ոչինչ չեմ կարող անել, չնայած` որոշ մարդիկ մտածում են, որ Կասիլիասի խաղն ինձ չի գոհացնում»,- ասել է Պերեսը