Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 29-ին ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրան ուղեկցող անձանց:

Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին և ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել բարոնուհու կողմից Արցախին ցուցաբերվող աջակցությունը` այն համարելով անկեղծ բարեկամության ու մարդասիրության դրսևորում: Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: