Հանրապետության տարածքում մայիսի 30-31-ը առավելապես լեռնային շրջաններում, հունիսի 1-3-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Քամին՝ հարավ-արևելյան 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:
Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ օդի ջերմաստիճանը 30-31-ին կբարձրանա 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:


