Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել կասեցնել YouTube-ի վրա մինչ այս դրված արգելքը: Հիշեցնենք, որ արգելքը դրվել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումով, երբ սոցկայքում տեղադրվել էր կոռուպցիայի մասին վկայող ձայնագրությունը: Սահմանադրական դատարանը հաստատել է, որ YouTube-ի արգելափակումը խոսքի ազատության խախտում է: Հայտնում է BBC-ն: