«Առավոտ»-ը գրում է. «Հայաստանը երբևէ պաշտոնապես հայտարարե՞լ է, որ ցանկանում է մտնել Եվրասիական միության մեջ Ղարաբաղի հետ միասին` ՄԱԿ-ի կողմից չճանաչված սահմաններով: Որքան գիտեմ՝ ոչ: Ուրիշ բան, որ մեր իշխանության ներկայացուցիչները և համակիրները ակնարկում էին, իբր Մաքսային կամ Եվրասիական միությամբ լուծվելու է Ղարաբաղի հարցը: Դա կամ միտումնավոր ապատեղեկատվություն էր, կամ էլ` մոլորություն. Արցախի խնդիրը կարող է լուծվել միայն Ադրբեջանի հետ բանակցությունների արդյունքում: Որևէ միության վրա հույս դնելն այստեղ միամտություն է:
ԵՄ-ի չափից դուրս խանդավառ ջատագովներին ասեմ, որ ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում այդ խնդիրը նույնպես առաջ էր գալու, և Իլհամ Ալևը էլի նամակ էր գրելու, ասենք, Քեթրին Էշթոնին` թե իմացեք, հա~, Հայաստանը ասոցացվում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահամններով: Տիկին էշթոնը գուցե ժողովի ժամանակ այդ նամակը չկարդար, բայց ընթացք կտար` բրյուսելյան բյուրակրատիայի զանազան ատյաններով: Ուրիշ բան, որ այդքանով հանդերձ Հայաստանը, իմ կարծիքով, պետք է նախաստորագրեր, իսկ այնուհետև ստորագրեր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Բայց Ղարաբաղի հետ դա որևէ կապ չունի:
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: