Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դալիա Գրիբաուսկայտեին՝ Լիտվայի Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից՝ ուղերձի մեջ ասված է.
«Ձերդ Գերազանցություն,Շնորհավորում եմ Ձեզ Լիտվայի Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ Ձեր բարձր առաքելության մեջ՝ ի շահ Լիտվայի բարեկամ ժողովրդի:Օգտվելով առիթից` վստահություն եմ հայտնում, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-լիտվական ավանդական ջերմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու հարստանալ թե´ երկկողմ, թե´ բազմակողմ հարթություններում, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակում:Վստահ եմ, որ Հայաստանի և Լիտվայի ընդլայնված գործընկերությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը:Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: