2013թ. Թաքսիմի հայտնի դեպքերից մեկ տարի անց Ստամբուլում կրկին բախվել են ցուցարարներն ու ոստիկանները: AFP-ի տեղեկություններով` շուրջ 1000 քաղաքացիներ ցույց են կազմակերպել նաև Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Ստամբուլում ոստիկանները ցրել են ավելի քան 100 ցուցարարների, որոնք հավաքվել էին փողոցում և գնում էին Թաքսիմի հրապարակ: Հաղորդվում է, որ ոստիկանությունը օգտագործել է արցունքաբեր գազ և ջրային շիթեր: