Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 31-ին առաջին պարտությունը կրեց շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալադի գլխավորությամբ:
Շվեյցարիայի Սիոն քաղաքի «Ստադ դը Տուրբիյոն» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի թիմը 1:3 հաշվով պարտվեց Բրազիլիայում անցկացվելիք աշխարհի 2014թ. առաջնության մասնակից ալժիրցիներին:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խաղի առավել հետաքրքիր դրվագները: