«Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Զարմանում եմ, երբ հայերի մի մաս բաժանվել է երկու ճամբարի ու պնդում են, որ Ռուսաստանը կամ Արևմուտքը սրտացավ են մեր ժողովրդի համար և մտահոգ են մեր երկրի ապագայով: Դրա համար հղումներ անելով պատմությանը, օրինակներ բերում մեր անցյալից: Մոռացեք: Չկա նման բան: Նրանք բոլորն էլ մի սանրի կտավ են և առաջնորդվում են միայն իրենց շահերով: Հայաստանը ինչքան թույլ լինի, այնքան կառավարելի է:
Ես չեմ հիշում մի դեպք, որ Ռուսաստանի կամ արևմտյան երկրների իշխանությունները քննադատեն մեր կորումպացված իշխանություններին և քրեաօլիգարխիկ տարրերին, երբ նրանք իրենց միլիոնները և միլիարդները պահում են այդ երկրների բանկերում, կամ ներդրումներ անում: Չեմ հիշում մի դեպք, երբ պատժամիջոցներ կիրառեն և պարտադրեն, որ այդ գումարները վերադառնան Հայաստան:
Չեն անում, քանի որ այդ գումարները նպաստում են իրենց երկրների տնտեսությունների զարգացմանը, քանի որ այդ գումարները կորցնելու սպառնալիքի տակ են մեր իշխանությունները գնում զիճումների և ենթարկվում նրանց կամքին ի վնաս մեր երկրի շահերի: Այս իշխանությունները, ինչքան էլ ուզենան, միևնույն է չեն կարողանալու հանդես գալ մեր պետության շահերից:
Այնպես որ Ռուսաստանի կամ Արևմուտքի վրա հույսները դնողներին խորհուրդ կտամ հույսները կապել Հայաստանի հետ և ամեն ինչ անել, որ մեր երկիրը հզորանա և թուլացնի կախվածությունը դրսից, իսկ դրա առաջին քայլը պետք է լինի այս իշխանություններից ազատվելը»:
X