Այսօր Շվեդիայում մեկնարկել է չճանաչված պետությունների Աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Արցախի հավաքականը: Հաղորդում է armsport.am-ը։

Արցախի հավաքականի մրցակիցը Մեն Կղզու ընտրանին էր: Հանդիպման գերակշիռ մասը Արցախի հավաքականը առջեւում էր հաշվի մեջ, սակայն վերջին երկու րոպեներին երկու գոլ բաց թողեց եւ պարտվեց 2:3 հաշվով: Հարկ է նշել, որ 1:2 եւ 3:2 հաշիվների ժամանակ Արցախի հավաքականը գրավեց մրցակից դարպասը, սակայն մրցավարները խաղից դուրս արձանագրեցին: Արցախի հավաքականի հաջորդ մրցակիցը Զանզիբարի ընտրանին է, մրցավեճը կայանալու է հունիսի 3-ին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրի կայքում։