Ադրբեջանական բանակի զինծառայողը դանակահարել է ծառայակցին, փոխանցում է ԱՊԱ լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել պաշտպանության նախարարության N զորամասում:

Այդ զորամասի պայմանագրային զինծառայող Թուրալ Ալովսեթ օղլու Բայրամովը դանակահարել է իր ծառայակցին՝ պայմանագրային Մեհիր Յաղուբ օղլու Ռուսթամովին։

Վերջինիս տեղափոխել են զինվորական հոսպիտալ, որտեղ նրա վիճակը բժիշկները գնահատել են բավարար։