Ինչպես հաղորդում է «Риа Новости» կայքը՝ Իսպանիայի թագավոր՝ Խուան Կարլոս Առաջինը, հրաժարվել է իր գահից: Այդ մասին այսօր հայտարարել է վարչապետ՝ Մարիանո Ռահոյը: Թագավորին, որը արդեն 39 տարի է ինչ գահին է, կփոխարինի նրա որդի՝ արքայազն Ֆելիպեն:
Այսօր՝ հունիսի 2 – ին, «Reuters» գործակալությունը հաղորդում է թագավորի գահից հրաժարվելու մասին, մեջ բերելով վարչապետի խոսքերը.
«Նորին մեծություն Խուան Կարլոսը հենց նոր հաղորդեց ինձ իր որոշման մասին: Այս քայլը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իսպանացիները ապրում են խաղաղության և ազատության մթնոլորտում: Սա նոր խթան կհանդիսանա մեր դեմոկրատիայի զարգացման համար: Նա հանդիսանում էր մեր շահերի մշտական պաշտպանը և հուսով եմ, որ իսպանական օրենսդիր ուժերը մոտակա ժամանակաշրջանում կհաստատեն արքայազն Ֆելիպեի թագադրության կարգը»:
Հիշեցնենք, որ վերջերս թագավորական ընկերությունը հայտնվել էր որոշ կորուպցիոն սկանդալների կենտրոնում: Իսպանիայի թագավորի կրտսեր դստերը՝ Քրիստինային, և նրա ամուսնուն մեղադրում էին կորուպցիայի մեջ: