Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում՝ ՀՀ հետ սահմանի հատվածում, հունիսի 2-ին սպանվել է ադրբեջանական բանակի ժամկետային զինծառայող, գրում է ԱՊԱ լրատվական գործակալությունը:

19-ամյա Զաուր Հասանլըն ադրբեջանական կողմի պնդմամբ, զոհվել է «հայկական կողմի արձակած գնդակից»։

Նշենք նաև, որ սա ադրբեջանական բանակում այսօր գրանցված երկրորդ միջադեպն է:

Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2014 թ-ի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 39 զինծառայող, որոնցից 30-ը զոհվել է ոչ մարտական պայմաններում, 63 զինծառայող վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածք է ստացել: