Մայիսի 31-ին, ժամը 14.55-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 57-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարին և շրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին` 1990 թ. ծնված Իրինա Հարությունյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Մահվան ելքով պատահար Երևան-Գյումրի ճանապարհին


