«Հրապարակը» թերթն իր այսօրվա համարում գրել է. «Մինչ ոչ իշխանական քառյակը մինչև աշուն փորձում է ժամանակ տալ կառավարությանը, ՕԵԿ-ը փորձում է լցնել ընդդիմության դատարկ մնացած «սուրբ տեղը»: Պարտադիր կուտակայինի մասին օրենքի նախագիծը «սեղանին» դնելուց հետո երեկ էլ ՕԵԿ-ը 100 տոկոս համամասնական համակարգի «վերմակն» է քաշել իր ոտքերին` հայտարարելով, որ սկսում է ընտրական բարեփոխումների շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու կոնսուլտացիաներ` խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ` «ներգրավելով նաև շահագրգիռ տեղական և միջազգային կազմակերպություններին»: Ինչպես կարձագանքեն ՕԵԿ առաջարկին, կերևա առաջիկայում, մեր տեղեկություններով` «միջազգայինների» մասով «դաբրո» կա, ինչը փոխանցվել է Բրյուսելում ԵԺԿ գագաթնաժողովին մասնակցող ՕԵԿ անդամներին:
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: