«Հայկական ժամանակ» թերթն այսօր գրել է, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 98.1 հազար տոննա հաց, ինչը անցած տարվա նույն ցուցանիշից պակաս է 0.3 տոկոսով։ Այս փաստերի հիման վրա պարբերականը եզրակացնում է. «Սա ուշագրավ է նրանով, որ արտադրված հացը չի պահեստավորվում և արտադրության ու սպառման ծավալները համընկնում են: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում նվազել է հացի սպառումը: Քանի որ մեկ շնչի հաշվով հացի սպառման ծավալները գրեթե փոփոխական չեն, ուստի կարելի է եզրակացնել, որ հացի սպառման ծավալների նվազումը պայմանավորված է բնակչության թվի նվազմամբ»,– եզրահանգում է «ՀԺ»-ն։
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։


