«Առավոտ» թերթի խմբագրականում կարդում ենք.
«Սերժ Սարգսյանը պիտի՞ արձագանքեր Նազարբաևի ելույթին: Ինձ թվում է՝ այո: Ինչպե՞ս: Սեղանը շուռ տար, վեր կենար և ասեր, «Դուք էլ, Ձեր Եվրասիական միությունն էլ»: Դա նույնպես ճանապարհ է, բայց, ըստ երևույթին, ոչ այնքան արդյունավետ: Ավելի բանական ճանապարհը ցույց են տվել մասնագետները՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսանդր Արզումանյանը և միջազգային իրավունքի փորձագետ Արա Պապյանը. «Մեր հարգարժան գործընկեր Ալիևը կամա, թե ակամա մոլորութան մեջ է. ՄԱԿ-ը պետության սահմաններ ճանաչող օրգան չէ, առավել ևս՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը: Եթե թեման հետաքրքիր է, պատրաստ ենք Ձեզ տրամադրել համապատասխան տեղեկանք»:
Ահա թե ինչպես է առաջարկվում, որ պատասխաներ Հայաստանի նախագահը իր ղազախստանցի գործընկերոջը: Բայց ոչ մի բան չառաջարկել, պարզապես հայհոյել և հերթական անգամ բացականչել, որ դա լավ առիթ է՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու համար, նման կեցվածքը, կարծես թե, վնաս է բերում ոչ նախագահին, այլ պահանջողներին»։
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։