Դորտմունդի Բորուսիան 5 տարվա պայմանագիր է ստորագրել Տորինոյի իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեի հետ: Նա Բորուսիայում խաղալու է 9 համար մարզաշապիկով, որը նախկինում պատկանում էր Ռոբերտ Լևանդովսկուն: Վերջինս, ինչպես հայտնի է, տեղափոխվել է Բավարիա:
Իմոբիլեի համար դորտմունդցիները վճարել են 19.5 միլիոն եվրո: Անցած մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը Տորինոյի կազմում Իտալիայի առաջնությունում 33 խաղ է անցկացրել և 22 գոլ խփել: