Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան հրապարակել է թիմի վերջնական կազմը, որը հանդես կգա Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնությունում:

Դարպասապահներ. Սերխիո Ռոմերո («Մոնակո»), Մարիանո Անդուխար («Կատանիա»), Ագուստին Օրիոն («Բոկա Խունիորս»):

Պաշտպաններ. Էզեկյել Գարայ («Բենֆիկա»), Ֆեդերիկո Ֆերնանդես («Նապոլի»), Պաբլո Սաբալետա, Մարտին Դեմիչելիս (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Մարկոս Ռոխո («Սպորտինգ» Լիսաբոն), Խոսե Մարիա Բասանտա («Մոնտերեյ»), Հուգո Կամպանյարո («Ինտեր»)։

Կիսապաշտպաններ. Ֆերնանդո Գագո («Բոկա Խունիորս»), Լուկաս Բիլյա («Լացիո»), Խավիեր Մասկերանո («Բարսելոնա»), Մաքսի Ռոդրիգես («Նյուելս Օլդ Բոյզ»), Անխել Դի Մարիա («Ռեալ»), Ռիկարդո Ալվարես («Ինտեր»), Աուգուստո Ֆերնանդես («Սելտա»), Էնցո Պերես («Բենֆիկա»)։

Հարձակվողներ. Լիոնել Մեսի («Բարսելոնա»), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Էզեկյել Լավեսի (ՊՍԺ), Գոնսալո Իգուաին («Նապոլի»), Ռոդրիգո Պալասիո («Ինտեր»):