Ինչպես հաղորդում է BBC – ին՝ Քաթարում աշխարհի առաջնության անցկացման կազմակերպիչները պետք է հանդիպեն FIFA – ի իրավաբանի՝ Մայքլ Գարսիայի հետ, որը զբաղվում է կորուպցիոն մեղադրանքներով: Այս հանդիպումը տեղի կունենա Քաթարին աշխարհի առաջնության անցկացման իրավունքից զրկելու ավելի խորացող խոսակցությունների ֆոնի վրա:
Այս խոսակցությունները հիմնվում են այն ենթադրության վրա, որ Քաթարը անցկացման իրավունքը ձեռք է բերել 5 մլն. դոլարի կաշառք տրամադրելով ֆուտբոլային պաշտոնյաներին:
FIFA փոխնախագահը հայտարարել է, որ կաջակցի ընտրությունների երկրորդական իրականացմանը, եթե կաշառքի մասին ենթադրությունները հաստատվեն: Սակայն Քաթարի Կազմկոմիտեն հերքում է բոլոր այս մեղադրանքները: Փոխնախագահ Ջիմ Բոյսը հայտարարել է.
«Եթե Գարսիան ՖԻՖԱ – ի գործադիր կոմիտեին ներկայացնի կաշառքի կոնկրետ ապացույցներ, մենք արդեն լրջորեն կզբաղվենք այս հարցով »:
BBC թղթակիցը տեսել է գաղտնի փաստաթղթեր՝ նամակներ, այդ թվում՝ էլեկտրոնային, բանկային փոխանցումների փաստաթղթեր, որոնք, ըստ նրանց, ապացուցում են, որ նախկին ֆուտբոլային պաշտոնյա՝ Մուհամեդ բին Համամը վճարել է FIFA ներկայացուցիչներին ընդհանուր առմամբ 5 մլն դոլար, իր երկրի օգտին ընտրություն կատարելու համար: Այս բոլոր տեղեկությունները և փաստաթղթերը ստացվել են Sunday Times բրիտանական թերթի խմբագրություն: