Բենկսին անգլիացի սկանդալային ճանաչում ունեցող անդերգրաունդային գրաֆիտիի նկարիչ , քաղաքական ակտիվիստ և ռեժիսոր է, որը ինքնությունն մինչ այժմ անհայտ է: Նրա կենսագրության և իրական անվան շուրջ խոսակցությունները բազմազան են, ըստ որոնց նրա իսկական անունը Ռոբերտ կամ Ռոբին Բենկս է:
Նա սկսել է զբաղվել փողոցային գրաֆիտիով դեռևս 1990 – ականներց և բավականին երկար ժամանակ ոչնչով աչքի չէր ընկնում, սակայն որոշ ժամանակ անց նրա աշխատանքները գնալով դարձան ավելի մասշտաբային և իմաստալից, իսկ ոստիկանությունից խուսափելը ավելի և ավելի դժվար: Իր տաղանդի և նկարների սուր – սոցիալական ուղղվածության շնորհիվ Բենկսին հանրաճանաչ դարձավ սկզբում Անգլիայում, իսկ հետո ամբողջ աշխարհում: Ամենից հետաքրքիր փաստը այն է, եր նա մինչ այժմ պահպանում է իր անանուն կարգավիճակը և խուսափում է ոստիկանությունից:
Չնայած այս հանգամանքին նրա աշխատանքները վաճառվում են աճուրդներում: Ռեկորդային ցուցանիշ է սահմանել «Վնասատուների դեմ պայքար» անվանմամբ նկարը՝ 1.9 մլն դոլար արժողությամբ: