Կոլումբիացի լրագրողուհուն ծեծի են ենթարկել Կարակասի զինվորական հոսպիտալում այն բանի համար, որ նա հայտնել է Ուգո Չավեսի մահվան լուրը: Սկզբում սպառնացել են լրագրողուհուն, որպեսզի նա այլևս չհաղորդի, բայց լրագրողուհին շարունակել է,ինչի պատճառով էլ սկսել են ծեծել:
Լրագրողուհին օգնություն է խնդրել տեղի ոստիկաններից, սակայն նրանք մերժել են:
Ավելի շուտ հաղորդվել է նաև, որ Չավեսի կողմնակիցները ծեծի են ենթարկել մեկ այլ լրագրողի, ով եղել է Globovision հեռուստաընկերությունից: