Դեռևս մարտի 30 - ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում հաղթած Սըրրը Սաքըքը երկրորդական ընտրությունների արդյունքում կրկին հաղթել է: Ինչպես հայտնում է թուրքական CNN - ը՝ Աղրի քաղաքապետի ընտրություններում Սըրրը Սաքըքը հավաքել է 23 հազար 460 քվե: 

Նշենք նաև, որ մարտի 30 - ին ընտրությունների արդյունքում Սաքըքը 10 ձայնով ավել էր հավաքել իշխող կուսակցության թեկնածուից, սակայն թեկնածուն պահանջել էր կատարել վերահաշվարկ, որի արդյունքում ընտրությունները չեղյալ էին համարվել: 

Սըրրը Սաքըքը նախկինում հանդիսանալով պատգամավոր, հայտարարել էր, թե Թուրքիայում առկա է հայերին կոտորելու մշակույթ: Իսկ երբ Մուշում քանդվում էին հայկական թաղամասերը, նա ասել էր, որ պետք չէ քանդել 100 տարի առաջ ցեղասպանության ենթարկված հայերի տները