«Նոյեմբերյանն արդեն իր խոսքն ասել է, ես պարտավոր եմ ձեր խոսքը պաշտպանել, որպես սկիզբ, կգնանք Առաքելոց եկեղեցի ու կնշենք մեր հաղթանակը»,-այսօր Նոյեմբերյանում ելույթի ժամանակ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Անդրադառնալով արտագաղթի թեմային, ելույթում ասաց, որ սա Րաֆֆի հաղթանակը չէ և Սերժ Սարգսյանի պարտությունը չէ:
«Հայ ժողովուրդն ասաց, որ սա իմ հայրենիքն է:Այստեղ հավաքված մարդիկ, ուզում են, որ հայ մարդը ոչ թե արտագաղթի, այլ վերադառնա, մենք մերժում ենք այդ խոպանը, ոչ ոք Նոյեմբերյանից մինչև Երևան թող չասի, որ հայ մարդը խոպանչի է, ամոթ ձեզ, բոլորը պատասխան են տալու այս ամենի համար»,-նշեց Ր. Հովհաննիսյանը:
Վերջինս նշեց, որ Նոյեմբերյանը վախ չունի և ըստ նրա, ողջ հանրապետությունն ասաց «այո» Հայաստանի համար:
«Ես մենակ ոչինչ չեմ կարող անել, դուք թույլ չեք տա, որ գործող նախագահը` մինչև ապրիլի 9-ը, մեզնից ինչ-որ բան տանի, ով ուզում է լինի: Այլևս կապ չունի կուսակցականը, մենք ունենք մի դրոշ»,-նշեց Ր. Հովհաննիսյանը: