Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը իր երկրի մեծ որդին էր: Այս կարծիքին է եղել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Գրում է Ռիա լրատվական կայքը:
«ՌԴ իշխանության և նախագահ Վլադիմիր Պուտինի անունից հայտնում ենք մեր խորին ցավակցությունները նախագահ Ուգո Չավեսի մահվան կապակցությամբ, որն իր երկրի և ամբողջ Լատինական Ամերիկայի մեծ որդին էր, հայտնի ժամանակակից պետական գործիչ, մեր երկրի լավ ընկերը: Ռուսաստանը ձեզ հետ է», - գրել է Սերգեյ Լավրովը Չավեսի մահվան կապակցությամբ Վենեսուլայի դեսպանատանը բացված սգո գրքի մեջ:
Հիշեցնենք, որ Չեվեսը մահացել է քաղցքեղի պատճառով, որը նրա մոտ հայտնաբերել էին 2011 թվականին: