«Հրապարակ» օրաթերթը գրել է. «Մինչ հայաստանյան շատ լրատվամիջոցներ գրում են երկրի ներսում ՀՀ նախագահի դիրքերի թուլացման մասին, ահա թե ինչ կարծիք ունի այդ մասին ռուսաստանցի մեկնաբան և փորձագետ Վադիմ Դուբնովը: «Ազատությանն» ասում է. եթե արտաքին քաղաքականությունում Հայաստանի նախագահը, փորձագետներից շատերի կարծիքով, բավական թույլ դիրքեր ունի, ապա երկրի ներսում, ըստ Դուբնովի, նրա դիրքերն ամուր են. «Նա մաքրել է քաղաքական դաշտը: Տանուլ տալով շատ բան արտաքին դաշտում` սեպտեմբերի 3-ից հետո Սերժ Սարգսյանը լրջորեն ամրապնդել է իր դիրքերը երկրի ներսում»։
Սա ես մեջբերում եմ հատուկ նրանց համար, ովքեր լծված են մարդկանց զգոնությունը թուլացնելուն, բթացնելուն ու ընդվզող խմբերին անընդհատ կերակրում են՝ մի քիչ էլ համբերեք, հեսա, հեսա, իշխանափոխություն է լինելու: Ու նույնիսկ խոսվում է սահուն իշխանափոխության մասին: Մի բան է ինձ զարմացնում՝ իշխանության մեջ ողջ վերադասավորումները եղան անձայն, անծպտուն, միայն մարդիկ էին այսուայն կողմից խեղդվողի պես ձայն հանում, ո՞վ դիմադրեց, ո՞ր քաղաքական ուժը:
Քաղաքական դաշտն իրոք մաքրվել է, և դա այնքան պարզ է, ինչքան՝ եթե ջրի մեջ տեսնեն մեր անդրադարձը: Այդ ի՞նչ է ուզում անել ՀՀ նախագահը, որ չի կարողանում անել, այդ ի՞նչ որոշում է ուզում անցկացնել, որ չի անցկացնում: Կասեք՝ մեծամասնություն է, արհեստական մեծամասնություն: Նման պարագայում ի՞նչ են անում: Նման պարագայում դիմում են ժողովրդի օգնությանը: Փողոց են հանում ժողովրդին: Դա միակ միջոցն է իշխանության վրա ճնշում գործադրելու համար: Իսկ ի՞նչ է կատարվում: Միասնական պայքարի գոտի չի ստեղծվում: Մասնատվել է ժողովուրդը ու մաս-մաս է հանվում դաշտ: Ավելի պատմությունը: Անընդհատ լսում եմ՝ այս խումբն է պայքարում, այն խումբն է պայքարում, չքաղաքականացնել…»:
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: