«Հրապարակ»-ն իր այսօրվա համարում գրել է. «Ռուսաստանյան էմիսարները հայաստանյան իրենց էմիսարների միջոցով փորձում են «ամրապնդել» թեզը, որ Հայաստանի ու Ղարաբաղի միջև մաքսային կետ անպայման լինելու է: Մեզ հետ զրուցող ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ասաց. «Բացառեք, Նազարբաևի ասածները մեզ չէին ուղղված, այդ կաթոցներով Ադրբեջանի կողմնակիցները ցանկանում են Ադրբեջանին համոզել-բերել Եվրասիական միություն, ինչը, կարծում եմ. անհնար է»: Ինչո՞ւ է անհնար: «Բանն այն է, որ Ռուսաստանը խոստումներ կտա, սակայն Ադրբեջանին կպահի օդում՝ առանց վերջինիս ցանկությունները բավարարելու, որովհետև Ադրբեջանն այսօր կարող է մտնել ԵՏՄ, վաղը նույն արագությամբ դուրս գալ»: Բոլոր դեպքերում, ՌԴ-Ադրբեջան «տորգը» շարունակվում է։ Ասել է թե՝ Ռուսաստանը հույսը չի՞ կորցնում: «Կապրենք՝ կտեսնենք»,- ասաց բարձրաստիճանը: Մեր տեղեկություններով, սակայն, այս խնդրում կա ևս մեկ նրբություն, ինչի պատճառով էլ Հայաստանը ցանկանում է շտապ անդամակցել ԵՏՄ-ին. անդամ երկիրը վետոյի իրավունք է ձեռք բերում»,– եզրահանգում է թերթը։
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: