«Առավոտ»-ն իր այսօրվա համարում անդրադարձ է կատարել Անաստաս Միկոյանի թեմային` գրելով. «Մինչ հայ հասարակությունը բուռն քննարկումներ է ծավալում՝ Երևանի ավագանու կողմից սովետական գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրումը թույլատրելու որոշման արդարացի-անարդարացի լինելու վերաբերյալ, Երևան քաղաքում անակնկալ կերպով հայտնվել է մի ցուցանակ, որն ազդարարում է այն մասին, որ Դավիթաշենի կամրջից դեպի Եղվարդի խճուղի տանող հատվածը կրում է Անաստաս Միկոյանի անունը»։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: