«Պատգամավոր, Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի Կադաստրի պետ նշանակվելուց հետո ՀՀԿ ցուցակում հերթը ծերակույտի ներկայացուցիչ Վազգեն Կարախանյանինն է»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և հավելում. «Չնայած խոսում են, որ նրա փոխարեն Կարեն Բեքարյանն է ԱԺ գնալու, իսկ Կարախանյանն էլ մեկ շաբաթ առաջ կարծես համակերպվել էր այդ մտքի հետ և մեր լրագրողին ասել, թե ուզում է մնալ Գալուստ Գրիգորիչի կողքին, որպես խորհրդական, սակայն այժմ կարծես մտափոխվել է՝ որոշել է պայքարել պատգամավորի մանդատի համար»։
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: