Նորվեգիական խոշոր  շախմատային առաջնության առաջին տուրում ՀՀ ազգային հավաքականի առաջատար՝ Լևոն Արոնյանը, խաղաց ոչ ոքի: Նրա մրցակիցն էր հանդիսանում Սիմոն Ագդեշտեյնը: Առաջնությունը կայանում է Ստավանգում և հանդիսանում է կարևոր շախմատային իրադարձություններից մեկը: Խաղը վերջացել է 41-րդ քայլում: Ոչ ոքի գրանցեվին նաև միաժամանակ ընթացող Մագնուս Կարլսեն-Անիշ Գիրի և Պյոտր Սվիդլեր-Վլադիմիր Կրամնիկ խաղերում: Իսկ Ալեքսանդր Գրիշչուկը պարտվեց Ֆաբիանու Կարուանային, որը և հանդիսացավ առաջին տուրի միակ հաղթանակը: 

Այս առաջնությունը մեկնարկել է հունիսի 2-ին և ավարտվելու է հունիսի 13-ին: