«Զաբունօղլուի տունը» 1870թ.-ին կառուցվել է բժիշկ հայ եղբայրների կողմից՝ Քահրամանմարաշ քաղաքում: Այս մասին հաղորդում է Haber3-ը և մանրամասնում, որ այս տունը 2010թ-ին գնել էին Քահրամանմարաշի առևտրաարդյունաբերական պալատը և վերանորոգել՝ ծախսելով 643 հազար լիրա։ Շենքի վերանորոգումը հիմնականում պայմանավորված է քաղաքում զբոսաշրջության զարգացմամբ, քանի որ այնտեղ չկան այլ պատմամշակութային հուշարձաններ: Տունը մինչև 1905թ.-ը հանդիսացել է հայ եղբայրների աշխատավայրը, սակայն այն հետագայում ծառայել է, որպես տուն, իսկ Ցեղասպանությունից հետո՝ քաղաքային փոստատուն, մինչև 1959թ.-ը: