Վրացագետ Ալիկ Էրոյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հյուսիսատլանտյան դաշինքի Խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունած հռչակագրում կոչ է արվում ՆԱՏՕ-ի անդամ պետություններին արձանագրելու ասպիրանտ երկրների կատարած աշխատանքը և ս.թ. աշնանն Ուելսում անցկացվելիք ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովին Վրաստանին հատկացնել MAP-ը (գործողությունների պլան), որպեսզի հնարավոր դառնա իրականացնել 2008թ.-ին տրված խոստումը, ըստ որի՝ «Վրաստանն անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»:
Վրաստանի համար սա լուրջ ձեռքբերում համարել չի կարելի, սակայն, այն իրողությունը, որ Արևմուտքը միանշանակ է ընկալում և աջակցում այդ պետության ԵՄ և եվրաատլանտյան կառույցներին անդամակցելու ցանկությանը, նույնիսկ 2012թ.-ի Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, արդեն իսկ խասուն հանգամանք է, բայց թե որքանով է գնահատվում, և ապա թե ինչ արդյունք կունենա գերծողությունների պլանը տրամադրելու գործընթացը, պարզ կդառնա միայն աշնանը:
Հ.Գ. Թեև հասկանալի է, որ վերոնշյալ հռչակագիրը որոշիչ դեր չի կարող խաղալ այն հարցում, թե Ուելսի գագաթնաժողովի ժամանակ կստանա Վրաստանը MAP-ը, թե՝ ոչ, սակայն չի բացառվում, որ հձչակագրում զետեղված կոչն, այնուամենայնիվ, որոշակի դեր կխաղա ՆԱՏՕ-ի անդամ պետությունների խորհրդարանների և իշխանությունների կողմից համապատասխան որոշումներ կայացնելիս: