Քաղաքացիների պատշաճ և անվտանգ փոխադրումն ապահովելու նպատակով հերթական անգամ ճանապարհային ոստիկանության ծառայողների ուշադրության կենտրոնում էին հայտնվել կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները: Հայտնում են ոստիկանությունից և հավելում` հունիսի 4-ին իրականացված հատուկ միջոցառման ընթացքում համապատասխան փաստաթղթեր չունենալու համար ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 20 ուղևորատար տրանսպորտային միջոց:
ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 20 տրանսպորտային միջոց


