Sport.es-ը  հայտնում է, որ Բարսելոնայի նոր խաղացող հնարավոր է դառնա իսպանական Սևիլիայի և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան՝ Ի. Ռակիտիչը: Նշվում է, որ 26 - ամյա Ռակիտիչի ցանկությունը մեծ է հանդես գալ կատալոնական «Բարսելոնայում» և մնում է միայն համաձայնության գալ Սևիլիայի հետ: 

Իսկ այս գործարքի արժեքը գնահատվում է մոտավորապես 20 մլն եվրո: 2015թ.-ին ավարտվում է իսպանական ակումբի հետ Ռակիտիչի պայմանագրի ժամկետը: 

Հիշեցնենք նաև, որ այս ֆուտբոլիստի ձեռքբերմամբ հետաքրքրվում էին նաև «Ռեալը» և «Աթլետիկոն»: