ՌԴ նախագահ՝ Վ. Պուտինը, TF1 հեռուստաընկերությանը ու Եվրոպա-1 ռադիոկայանին տրված հարցազրույցում ներկայացրել է, թե ինչու պետք է Ղրիմը միանա Ռուսաստանին: Ըստ Պուտինի, քանի որ հնարավոր է ՆԱՏՕ կազմի մեջ մտնի Ուկրաինան, հետևաբար նա չէր կարող թույլ տալ Ղրիմի անցումը Ուկրաինային: 

Մասնավորապես Ռուսաստանի նախագահը նշել է.

«Այդ պայմաններում թույլ տալ, որ գերազանցաբար էթնիկ ռուսական բնակչությամբ այդ պատմական ռուսական տարածքը մտնի՞ ինչ-որ ռազմական դաշինքի կազմ, ընդ որում, երբ Ղրիմի բնակիչները ցանկանում են Ռուսաստանի մաս լինել: Ներեցեք, սակայն այլ կերպ չէինք կարող վարվել»: