Կալիֆորնիայում ծնված այս յուրօրինակ տաղանդը հետաքրքրված էր լուսանկարչությամբ դեռևս մանկության տարիներից: Իր պրոֆեսիոնալ լուսանկարչի կարիերայի ընթացքում նա ստեղծել է տարբեր թեմաներով ֆոտոշարքեր: Ստորև ներկայացնենք նրա «Bodyscapes» կոչվող ֆոտոշարքը, որի մասին հենց Ջոնը գրում է.

«Ես միշտ ապշում և հիանում էի բնության մեջ առկա գեղեցկությամբ...այսպիսով համադրելով կնոջ մարմնի և բնության գեղեցկությունը ստացվել է շարքը»: 

Այս ֆոտոների ստեղծման ժամանակ նա օգտագործել է լյումինիսցենտ նյութը, որը երևում է միայն մթության մեջ: