Հունիսի 5-ին ՀՀԿ պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ՝ Արտակ Դավթյանն, մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ՀՀ-ն ավելացրել է Իրանից գազի ներմուծման ծավալները՝ 25-30 տոկոսով: Մասնավորապես պատգամավորը ասել է.

«15 տարի շարունակ Իրանից գազի ներմուծման ծավալները երբեք 2 մլրդ խ.մ.-ի սահմանագիծը չէին հատում: Ճիշտ է` «Գազպրոմից» հիմա ավելի քիչ ենք գնում, բայց փոխարենը Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծման ծավալներն են ավելացել»