Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում կրկին անդրադարձել է Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմանը: Նա հիշեցրել է, որ հունիսի 3-ին` Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում ժողովրդավար կառավարման աջակցություն» ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությանը, լրագրողների հետ զրույցի ընթացքում կարծիք էր հայտնել Անաստաս Միկոյանի կիսանդրու տեղադրման խնդրի մասի: Նախարարը գրում է, որ իր ասածների հիմքում ընկած են եղել հետևյալ պնդումները. «Ստալինյան ժամանակահատվածը անցյալ է, ուստի սխալ է պատմական կերպարներին այսօր դատել: Խնդրում եմ ուշադրություն. դատել, ոչ թե քննարկել, պատմականորեն վերլուծել, եզրահանգումներ անել: Իմ մոտ տպավորություն է, որ վերջին շրջանում Անաստաս Միկոյանի հրապարակային դատավարությունն է ընթանում: Շատ կարևոր է և ճիշտ, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը ինքը նախաձեռնի, ուղղորդի քննարկումը: Հստակ ասեմ. Միկոյանի արձանի տեղադրման խնդիրը չեմ կարևորում և անտարբեր եմ հարցի ճակատագրի նկատմամբ՝ կտեղադրվի, թե ոչ: Ի դեպ, որպես վերջաբան ուզում եմ հիշեցնել մեծն Մոնտեսքյոյի խոսքերը. «Պատմությունը հորինված իրադարձությունների շարք է իրական կյանքում տեղի ունեցածի մասին...»:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյան