Ինչպես տեղեկանում ենք «Հրապարակ»-ից.
«ԱԺ պատգամավորների մի մեծ խումբ, մոտ 15 հոգի՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, այս օրերին Ռուսաստանում են՝ Նիժնի Նովգորոդում, որտեղ ՌԴ Դաշնային խորհրդի և ՀՀ ԱԺ համագործակցության հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի 24-րդ նստաշրջանն է ընթանում:
Նիստից հետո պատգամավորները Նիժնի Նովգորոդի հայ համայնքի ղեկավարի հրավերով նավով շրջագայելու են Վոլգայի վրա:
Հունիսի 2-4-ն էլ «Հայաստան-Ճապոնիա» պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Սամվել Ֆարմանյանը և ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանն էին մեկնել Ճապոնիա:
Մի խոսքով՝ մեր խորհրդարանականները, պետության հաշվին, աշխարհով մեկ պտույտի են ելել»: